Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրենք Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ, ինչի մասին վկայում են քվեարկության արդյունքները:

Օրենքը ենթադրում է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի նրանց դեմ, ովքեր ֆինանսավորում են Սիրիայի իշխանություններին, ներառյալ հետախուզական ծառայությունները եւ անվտանգության ծառայությունները, Սիրիայի Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ օբյեկտներ են կառուցում եւ նախագծում Էներգետիկայի եւ գործարարության բնագավառում՝ Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո:

Բացի դանից, պլանավորվում է պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր պահեստամասեր են տրամադրում «Սիրիայի ավիաուղիների» համար:
Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031