
Եվրահանձնաժողովը 570 մլն եվրոյով տուգանեց Mastercard-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով: Այս մասին ասված է ԵՀ-ի՝ հունվարի 22-ին տարածված հայտարարության մեջ:
«Եվրահանձնաժողովը 570,566 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին շուկայում գերիշխող դիրքի չարաշահման եւ Եվրոպայի միասնական շուկայի ներսում անդրսահմանային վճարումների այլընտրական եւ ավելի շահավետ ծառայություններից օգտվելու՝ եվրոպական գործարարության հնարավոությունների սահմանափակման համար»,- հայտնել է Եվրահանձնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: