Բաժիններ՝

Վենեսուելայում նախագահական ընտրություններ մոտ ժամանակներս չեն լինի. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժում է անհապաղ պետության ղեկավարի ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 5-ին RT հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում։

«Խնդիրն ընդդիմությունն է, այլ ոչ թե եւս մեկ ընտրությունների (անցկացումը): Մենք 25 ընտրություն ենք անցկացրել վերջին 20 տարում: Վերջին մեկուկես տարում տեղի է ունեցել վեց ընտրարշավ: 2018 թվականին (նախագահի) ընտրություններն ընդդիմության առաջարկությամբ կայացել են նախատեսված ժամկետից ավելի շուտ»,- ասել է Մադուրոն:

Ըստ որում նա նշել է, որ միակ ընտրությունները, որոնք տեղի կունենան մոտ ժամանակներս, «խորհրդարանական ընտրություններն են, որոնք, ընտրական օրացույցին համապատասխան, կկայանան 2020 թվականին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728