
Մեյը եվրոպացի գործարարներին խնդրել է աջակցել՝ վերանայելու Brexit-ի գործարքը. FT

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնության խնդրանքով: Փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կոնֆերենց-կապի ընթացքում բանակցություններ է վարել Եվրոպայի արդյունաբերողների կլոր սեղանի 15 անդամների հետ, որը միավորում է Եվրոպայի առաջատար ընկերությունների ղեկավարներին:
Մեյը նրանց խնդրել է Եվրոպայի երկրների կառավարություններին համոզել՝ ընդառաջելու Մեծ Բրիտանիային Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ ֆիզիկական սահմանի հայտնվելը թույլ չտալու եւ Բրյուսելից համապատասխան երաշխիքներ ստանալու հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: