Չինաստանը ժամանակի թընթացքում ավելի վտանգավոր կդառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան այսօր Ռուսաստանը:
«Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը»:
Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մտադիր է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին։
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի և սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել:
Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին:
Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է բողոքարկումը եւ կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը:
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է:
Առնվազն երեք մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսարեւմտյան մասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ ավտոմեքենան հետիոտների բազմությանը վրաերթի է ենթարկել իսլամական կենտրոնի մերձակայքում:
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամների, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մու Չժե Ինի միջեւ Փհենյանում կայացած միջկորեական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Լեհաստանի նրա պաշտոնակից Անջեյ Դուդան պայմանավորվել են ամրապնդել ռազմական համագործակցությունը եւ խորացնել կապերը երկու երկրների հետախուզության եւ իրավապահ մարմինների միջեւ:
ԿԺԴՀ-ն եւ Կորեայի Հանրապետությունը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում:
Առնվազն 32 մարդ է սեպտեմբերի 19-ին տուժել Սիդնեյի Pullman Sydney Hyde Park Hotel հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու հետեւանքով:
Զալցբուրգում սեպտեմբերի 19-ին աշխատանքն է սկսում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Փհենյանը որոշում է ընդունել ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց:
Սեպտեմբերի 17-ին երթուղի է դուրս եկել վառելիքի ջրածնային տարրերով աշխատող աշխարհում առաջին Coradia iLint գնացքը, որը միացնում է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուկստեհուդե քաղաքները։
«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»:
«Ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը:
Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իլ-20 կործանման հետևանքով զոհվածների ընտրանքներին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր է
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Վալերի Բգանբային նշանակել է հանրապետության վարչապետ:
Մոսկվայի ընտրված քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 18-ին «Զարյադիե» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողությանը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»ըն:
Չինաստանն ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերին կպատասխանի համանման միջոցներով եւ նույն ժամկետում՝ սեպտեմբերի 24-ից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը սեպտեմբերի 21-ին այցով կժամանի Վրաստան:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։