Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը դեմ է արտահայտվել պետության ղեկավարի իմպիչմենտին այն բանի պատճառով, որ դա կարող է պառակտել երկիրը։

Ավելի վաղ Փելոսին The Washington Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե չի պաշտպանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հնարավորությունը:

«Ես իմպիչմենտի կողմնակից չեմ: Չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, քանի որ դա կպառակտի երկիրը: Եվ նա (Թրամփը) պարզապես չարժի էլ դրան»,- ասել էր Փելոսին:

«Ես բարձր եմ գնահատում իմպիչմենտի դեմ Նենսի Փելոսիի արած հայտարարությունը, բայց բոլորը պետք է հիշեն ոչ մեծ փաստը՝ ես ոչ մի վատ բան չեմ արել»,- գրել է Թրամփը Twitter-ում:

«Ինչպես դուք կարող եք իմպիչմենտ հայտարարել մի մարդու, որին շատերը համարում են այն նախագահը, որի պաշտոնավարման առաջին երկու տարիները ամենահաջողը դարձան պատմության մեջ»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս