«Մենք այսօր միահամուռ կերպով ազդանշան ենք ուղարկում այդ մահաբեր եւ ավերիչ ուժին: Ամերիկան եւ նրա դաշնակիցները կհաղթեն քեզ, մենք կհաղթենք նրանց: Մենք կհաղթենք արմատական իսլամական ահաբեկչությանը: Մենք նրան թույլ չենք տա արմատներ ձգել մեր երկրում»,- նշել է Թրամփը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի, թե Բելառուսը արագ կերպով կավարտի ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված գործընթացը:
«Մենք իրար հետ հաշտ ենք»,- ասել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի նախկին նախագահի հետ իր հարաբերությունների մասին: «Ես չգիտեմ՝ կընդունի նա արդյոք, որ ես իրեն դուր եմ գալիս,- նշել է Թրամփը:- Նա ինձ դուր է գալիս»:
«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով ձեւակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում FOX News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին: Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին:
Թուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը (Ռամա IX-ը), Եղիսաբեթը դարձել է աշխարհի՝ ներկայում ապրող միապետերից ամենաերկարատև կառավարողը:
«ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը»։
Պաշտոնական Բեռլինը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մոտեցման մասին: Ապրիլյան պատերազմի օրերին չուշացավ այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերի հայտարարությունն այն մասին, որ ուժի գործադրումն անընդունելի է եւ չի կարող խնդրի լուծում դառնալ: Այսպիսով, Գերմանիան եւս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը:
Եվրոպական միությունը շարունակում է լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկություններին:
Հայաստանից մի խումբ ճարտարապետներ ներկայացրել են Իժևսկում բնակելի թաղամասի շինարարության ու հարդարման իրենց ճարտարապետական կոնցեպցիան, հայտնում է rusarminfo-ն։
Թուրք ճանաչված արձակագիր Էլիֆ Շաֆաքը The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարների փորձերի մասին այն բանից հետո, երբ Թուրքիայում լույս է տեսել իր «Ստամբուլի բիճը» հայտնի վեպը (The Bastard of Istanbul)։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունների թեկնածուն, հայտնում է Reuters-ը։
Մինչ Բրյուսելում ԵՄ 28 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ այսօր չի քննարկվի Վրաստանի և Ուկրաինայի համար վիզաների չեղարկման հարցը, սակայն հույս է հայտնել, որ վիզաները մոտ ժամանակներս կչեղարկվեն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտություն չկա, իսկ Դոնբասի հակամարտությունը բացառապես «ներուկրաինական հակամարտություն է»։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը դեմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը։
Եվրասիական տնտեսական միության դատարանը դեռ հայց չի ստացել Բելառուսից հանրապետություն ռուսական նավթի մատակարարման սահմանափակումների կրճատման առնչությամբ, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Царьград» հեռուստաալիքին, որտեղ նկարագրել է ապագա աշխարհակարգի վերաբերյալ իր տեսլականը, որը ձեռք է բերվելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության շնորհիվ։
«Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը սկսել է իր նախընտրական քարոզարշավը «Ֆրանսիան առաջին հերթին» կարգախոսով, հայտնում է AFP գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանձնաժողով ստեղծել փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, որպեսզի անցկացնի ընտրակեղծումների հետաքննություն։
Պենտագոնը չի հայտնել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում հազարավոր մահացու ելքով ավիահարվածների մասին՝ սկսած 2001 թվականից, գրում է Military Times-ը։
2017թ. ընթացքում Ռուսաստանի փոստը և Հայաստանի փոստային օպերատորը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների փոստային օպերատորները, դրամական փոխանցումների նոր համակարգ կներդնեն՝ PosTransfer-ը, հայտնում է comnews.ru-ն՝ վկայակոչելով փոստի հաղորդագրությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայրենակիցներին նոր Հարկային օրենսգիրք է խոստացել արդեն 2017թ.։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգում է սյուրռեալիզմի զգացողություն նախագահի պաշտոնն ստանձնելիս, սակայն պետք է դրանից ազատվի, քանի որ պետք է շատ աշխատանք կատարել։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը՝ հայտարարելով, թե դրանից տուժում են նաև ամերիկացի լրտեսները, գրում է Washington Post-ը։
Արքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին կարողացել են փոխանցավազքում միմյանց հետ մրցել Heads Together սոցիալական արշավի շրջանակներում, որը պայքարում է հոգեկան հիվանդությունների ստիգմատիզացման դեմ, տեղեկացնում է BBC-ն:
14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել է 16 ժամ 15 րոպե: Հանդիպական քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող է տեւել ավելի քան 18 ժամ:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-իհնարավոր մերձեցումը կարող էր նպասել միջազգային ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Ուկրաինայում, հայտնում է ARD-ը։
«Դա վատթարագույն գործարքն է, որը ես երբեւէ տեսել եմ: Ամոթ է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել է նա փետրվարի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»: «Իրանը կորցրել է հարգանքը, որովհետեւ կարծում է, թե բոլորն այդքան հիմար են, որ նմանօրինակ գործարքներ են կնքում»,- ասել է Թրամփը:
Մինչ այդ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Սպիտակ տունը Պուտինի նկատմամբ պատրանքներ չունի։
Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռն սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի անվտանգությունը, քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում: