Բաժիններ՝

ԱՄՆ-ն շարունակելու է Boeing 737 MAX-ի շահագործումը

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կշարունակի օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները: Դա հետեւում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից:

«Մինչ օրս մեր զննությունը համակարգային խնդիրներ չի բացահայտել եւ հիմքեր չի տալիս օդանավերի շահագործումը դադարեցնելու հրամանի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացվել է, տասնյակ երկրներ Boeing 737 MAX 8 ընտանիքի ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելք են սահմանել այն բանից հետո, երբ այդ մոդելի ավիահանրանավը աղետի ենթարկվեց Եթովպիայում:

Boeing 737 MAX 8 ավիահանրանավի, ինչպես նաեւ Boeing 737 MAX 9-ի շահագործման արգելքի մասին մարտի 12-ին հայտարարել է Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը:

Այդպիսով, այդ երկու տիպի ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես արգելված են Եվրամիության ամբողջ օդային տարածությունում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031