Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում։
Ստամբուլի դատախազության պահանջով «Ինտերպոլ»-ը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել:
Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ այն, որ ներկայումս նման հայտարարություն է տարածվել, և դրանում առավել ադրբեջանամետ լուծում է ենթադրվում, հայաստանյան դիվանագիտության խնդիրն է, քանի որ այս ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել:
Զարհուրելի ամպեր են հայտնվել Իտալիայի ափամերձ ծանծաղուտի երկնքում:
ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը:
ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում:
Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ:
Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին:
Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը:
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:
Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից:
Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում:
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշել է մարտի 14-ից երկրում վերսկսել աշխատանքային գործունեությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումից հետո:
Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում:
Boeing ընկերությունը հավանություն է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Ավստրալիայում դատարանը կարդինալ Ջորջ Փելլին՝ Վատիկանի Տնտեսության քարտուղարության նախկին պրեֆեկտին, վեց տարվա բանտարկության է դատապարտել 1996 թվականին եկեղեցական երգչախմբի երկու 13-ամյա երգիչների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների 38 տոկոսը:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կշարունակի օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները:
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից:
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: