
Վենեսուելայի իշխանությունները 72 ժամ են տվել ամերիկացի դիվանագետներին երկրից հեռանալու համար

Վենեսուելայի իշխանությունները ամերիկացի դիվանագետներին 72 ժամ են տվել, որպեսզի նրանք լքեն երկրի տարածքը: Այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան:
«ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը պետք է Վենեսուելայից հեռանա առաջիկա 72 ժամվա ընթացքում»,-գրել է նա իր Twitter-ում: Նախարարի խոսքով՝ ամերիկացի դիվանագետների ներկայությունն «սպառնում է երկրի կայունությանը»:
Ավելի վաղ Կարակասից այնտեղ մնացած ամերիկացի բոլոր դիվանագետներին հետ կանչելու մտադրության մասին հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: