
Ավստրիայի կանցլերը ուտոպիական ու վտանգավոր է որակել ԵՄ-ի բարեփոխման Մակրոնի պլանները

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը մարտի 12-ին հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Եվրամիության համալիր բարեփոխում իրականացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին։
«Կան նաեւ այնպիսի առաջարկություններ, որոնք մենք մերժում ենք»,-ասել է նա «Դոյչլանդֆունկ» գերմանական ռադիոկայանին, նշելով, որ Մակրոնի առաջարկներից մի քանիսը «ուտոպիական են», իսկ մյուսները՝ «վտանգավոր»:
Մասնավորապես, Կուրցը նշել է, որ ԵՄ-ի միատեսակ աշխատատեղում միատեսակ աշխատավարձի գաղափարն ինքնին լավն Է, սակայն գործնականում այն հնարավոր չի լինի իրագործել, եթե նկատի առնվեն ապրուստի արժեքի եւ կենսական ստանդարտների տարբերությունները ԵՄ-ի տարբեր երկրների միջեւ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: