Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի և Պատիժների կրման դաշնային ծառայության կառույցներում զբաղեցրած պաշտոններից 10 գեներալի է ազատել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակն է ամերիկյան հեղինակավոր «Էմմի» կինոփառատոնի դափնեկիր, հայտնի վավերագրող Ջո Բեռլինգերը, տեղի կունենա Նյու Յորքի «Տրայբեկա» (Tribeca FilmFestival) փառատոնում։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին պարտք է մոտ 2 մլրդ եվրո, պնդում է Խարդախությունների դեմ եվրոպական բյուրոն, գրում է Deutsche Welle-ն։
Մերձմոսկովյան Պոդոլսկում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, որի նկատմամբ դաշնային հետախուզություն էր հայտարարվել հետաքննությունից խուսափելու համար, հայտնում է Rusarminfo-ն։
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի շենքերից մեկի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի:
Չկա ոչ մի հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր կլիներ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Պետք է հանգստացնեմ բոլորին՝ և՛ ԶԼՄ-ներին, և՛ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ ասելով, որ ԵՏՄ-ն չի տապալվում և ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար առաջնահերթություն է»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 8-ին հարցաքննվել է որպես վկա գերմանական Volkswagen ընկերության մեքենայությունների գործի շրջանակում՝ կապված մթնոլորտ արտանետումների ցուցանիշների հետ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանից ակնկալում է գազի ոչ թե ցածր գին, այլ միութենական պարտավորությունների կատարում։
Մարտի 7-ին Ժնևի Ազգերի պալատում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 34-րդ նստաշրջանում, կայացել է Ռուսաստանի, Հայաստանի, Վատիկանի և Լիբանանի համատեղ կազմակերպած համաժողովը, որը կրում է «Փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցումը՝ որպես կրոնամիջյան խաղաղության և կայունության պայման. Քրիստոնյաների և մյուս կրոնների ներկայացուցիչների աջակցությունը»։
Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես լոբբիստ, որը պաշտպանելու է Թուրքիայի շահերը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանդուրժել Իրանի ռազմածովային ուժերի «սադրիչ գործողությունները», հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող մի քանի դիվանագետ ապաստան է խնդրել Շվեյցարիայից, հայտնում է Tages-Anzeiger թերթը։
Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը առաջարկ է ստացել զբաղեցնել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր երկու աղբյուրներին։
ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը հավանության է արժանացրել 2017թ. պաշտպանական բյուջեն, որն արգելում է Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ։ Ինչպես հայտնում է Interfax-ը, փաստաթուղթը հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատի 371 անդամ, դեմ՝ 48-ը։
Վիետնամն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տեղի բնակչության շրջանում հարուստների թվի ավելացման ցուցանիշով: Այս եզրակացությունն են արել Knight Frank հեղինակավոր միջազգային կոնսալտինգային խմբի փորձագետները՝ ամփոփելով անցկացված հետազոտության արդյունքները, որը նվիրված էր աշխարհի երկրներում բնակչության բարեկեցության աճին:
«Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցից, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը»։
Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է Վելինգտոնը (Նոր Զելանդիա), իսկ եռյակը եզրափակում է Ավստրալիայի Կանբերա քաղաքը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով:
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, թե ճամփորդություններն արգելելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր նոր հրամանագիրը որեւէ կերպ դրական փոփոխություն չի մտցնում հունվար ամսին նրա կողմից ստորագրված առաջին հրամանագրի համեմատ, չնայած այն հանգամանքին, որ Իրաքը հանվել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև Կանանց իրավունքների միջազգային օրը:
«Պատմությունը ևս ցույց է տալիս, որ նման տարածքային հակամարտությունները կարող են անվերջ շարունակվել, ուստի ես դժվարանում եմ այս հակամարտության ելքից կամ կարգավորումից խոսել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Կարնեգի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը:
Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին հուշագիր։
«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ եկեք բոլորս խոստանանք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հաղթահարելու արմատացած նախապաշարումները, խթանելու գենդերային իրավահավասարությանը և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է Անտոնիո Գուտյերեշը։
Իտալուհիները Մարտի 8-ը տոնում են գործադուլներով ու բողոքի ցույցերով՝ հետևելով տոնի պատմական ավանդույթին, հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Բեռլինում կայացել է Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ «ակնհայտորեն, WikiLeaks-ը կապված է եղել Ռուսաստանի հետ», հայտնում է TASS-ը։
Վրաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի փոփոխության մասին տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում, կարճատև ուղևորությունների համար առանց վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 20 օր հետո՝ մարտի 28-ին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։