Շրի Լանկայում շուրջ 10 հազար զինվորականներ են պարեկում մզկիթների եւ այլ կրոնական վայրերի մոտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքը ժամանակ չունի մտածելու 2022 թվականի նախագահական ընտրությունների մասին, քանի որ զբաղված է ընթացիկ գործերով:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը փակ ակումբ չէ, Պեկինը ողջունում է ցանկացող բոլոր երկրների մասնակցությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից։
ԿԺԴՀ-ի առաջորդ Կիմ Չեն Ունը Ռոսաստանից իր հետ իսկական սուր, ինչպես նաեւ բաժակակալներով գավաթների հավաքանի կտանի:
Լեզվի մասին նոր օրինագիծը, որն ապրիլի 25-ին ընդունել է Գերագույն ռադան, հասարակայնության հետ բավականաչափ լայն քննարկում չի անցել, իսկ երկրի համար դրա հետեւանքները դժվար է կանխատեսել:
Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում:
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նաթալ արեւելյան նահանգում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 70-ի:
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը:
Շրի Լանկայի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողությունների կատարողների նկատմամբ հսկողություն են իրականացրել պայթյուններից առաջ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը:
Վլադիվոստոկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովը:
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վենեսուելայի իր պաշտոնակից Խորխե Արեասայի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ Թեհրանն աջակցում է Կարակասին երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձեւաչափով։
Կոլոմբոյի Բանդարանաիկե խոշորագույն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի:
ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին էական բացառություններ է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ:
Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկու հաղթանակը դարձավ երկրում նախագահական ընտրությունների պատմության մեջ գրանցված ամենաբարձր արդյունքը. թեկնածուն ստացավ ուկրաինացի ընտրողների ավելի քան 73%-ի վստահությունը։
Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը:
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում:
Բոգոտայի միջազգային օդանավակայանում ավելի քան 1,3 հազար կրիա է բռնագրավվել, որոնց մաքսանենգները պատրաստվում էին անօրինականորեն վաճառքի տանել արտասահման: