Ջոնսոնը վաղաժամկետ լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ վերադարձել է Լոնդոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, եւ վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում ընդունեց խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է Sky News-ը:
Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չէ, թե նա թագուհուց ներողություն խնդրել է արդյոք ստեղծված իրադրության կապակցությամբ: Ջոնսոնը բրիտանական խորհրդարանի աշխատանքը կասեցրել է սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում:
Այդպիսով, խորհրդարանի անդամները հարկադրական արձակուրդից վերադառնալուց հետո ընդամենը երկու շաբաթից փոքր-ինչ ավելի կունենային Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումների ընդունման համար, քանի որ Brexit-ը պլանավորված է հոկտեմբերի 31-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: