Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը պաշտպանել է Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի գործարկման որոշումը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը: Այդ մասին նա հայտնել է սեպտեմբերի 24-ին «Փիփլ» հանդեսին տված հարցազրույցում։

«Ես հանդես եմ գալիս իմպիչմենթի ընթացակարգն սկսելու օգտին,-ասել է 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի մրցակցուհին:-Ես չեմ կարող ասել, թե արագ կամ հեշտությամբ եմ եկել այս որոշմանը, բայց ես գտնում եմ, որ դա արտակարգ իրադրություն է»:

«Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, Ուկրաինայի նախագահին դավադրության մեջ ներքաշելու փորձը՝ նախկին փոխնախագահ Բայդենին վնասելու նպատակով, եթե դա իմպիչմենթի պատճառ չէ, ապա ես չգիտեմ (ինչը կարող է դրա համար պատճառ ծառայել)»,-ասել է Քլինթոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս