Բաժիններ՝

Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի

Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 34, տուժել է 459 մարդ: Այդ մասին գրել է Express Tribune թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհվածների եւ ավելի քան 300 տուժածների մասին:

Ինչպես նշել է թերթը՝ վկայակոչելով Միրփուրի շրջանային վարչակազմին, տուժածների թվից 160 մարդ գտնվում է օրհասական վիճակում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջանների մեծ մասում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում: Հնդկաստանում, մինչդեռ, երկրաշարժի կապակցությամբ սահմանամերձ գոտում արտակարգ միջոցներ չեն հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս