Կիևը թույլատրել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակումը
Ուկրաինայի կառավարությունն իր թույլտվությունն է տվել հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի լրիվ սղագրության հրապարակման համար: Համապատասխան հաղորդագրությունն ԱՄՆ-ի ղեկավարը սեպտեմբերի 24-ին զետեղել է Twitter-ում:
«(ԱՄՆ-ի) պետքարտուղար (Մայքլ) Փոմպեոն թույլտվություն է ստացել Ուկրաինայի կառավարությունից հրապարակելու իրենց (Ուկրաինայի) նախագահի հետ իմ հեռախոսազրույցի սղագրությունը: Նրանք նույնիսկ չեն կռահում, թե դրա մեջ ինչ կա: «Վհուկների որսի» իսկական շահախարդախություն դեմոկրատների կողմից»,- գրել է նախագահը: Ավելի վաղ Թրամփը թույլատրել է հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը:
Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում փորձել է Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել հետաքննություն սկսելու Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Նշվել է, որ Թրամփը, փորձելով հետաքննություն նախաձեռնել Բայդենի որդու դեմ, ձգձգել է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: