Թրամփը խումբ է ստեղծել պաշտոնազրկման դեմ, որի անդամ կարելի է դառնալ 5 դոլարով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 24-ին ստեղծել է իմպիչմենթից պաշտպանության հատուկ խումբ, որին կարող է անդամակցել յուրաքանչյուր ցանկացող՝ վճարելով նվազագույնը 5 դոլար: Այդ մասին ասված է հանրապետականի ընտրական շտաբի՝ տարածված հաղորդագրության մեջ:
«Այժմ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 150 դեմոկրատներ պաշտպանում են (Թրամփի) պաշտոնազրկումը: Մենք չենք կարող այդ նողկալի եւ անհիմն հարձակումներին թույլ տալ շարունակվել: Պաշտոնազրկման մասին այդ պնդումները ոչ մի առնչություն չունեն նախագահի հետ. դեմոկրատներն օգուտ են քաղում նրա կողմնակիցներին լռեցնելուց եւ ահաբեկելուց (…) Մենք այլեւս չենք հանդուրժի դա… հենց այդ պատճառով է Թրամփն ստեղծում պաշտոնազրկումից պաշտպանության հատուկ խումբ»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ «այդ հատուկ խումբը բաղկացած կլինի միայն նախագահ Թրամփի ամենաանձվեր կողմնակիցներից»: Դրա համար անհրաժեշտ է լոկ անցնել հղումով եւ վճարել նվազագույն 5 դոլար՝ որպես նվիրատվություն նախագահի ընտրական շտաբի գործունեության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: