
Հայերի կոտորածների մասին Իսրայելի վարչապետի գրառմանն արձագանքել են Թուրքիայի նախագահականից

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։
Հիշեցնենք, որ Նեթանյահուի գրառման մեջ ասվում էր. «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։
Ֆահրեթթին Ալթունը ի պատասխան գրել է. «Բենյամին Նեթանյահուն մինչև կոկորդը խրված է անօրինականության հետ կապված մեղադրանքների մեջ և փորձում է նորից ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը։ Ավելի լավ չի՞ լինի, որ նա սեփական ժամանակը ծախսի դատական լսումների նախապատրաստման աշխատանքների համար, քան թե հարձակվի մի առաջնորդի վրա, ով իրականում կարողանում է հաղթել ընտրություններում»։