«Իսրայելում դեսպանություն բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որ դրա վրա գումար ծախսվի». Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելին մեղադրել է Պաղեստինի տարածքները գրավելու մեջ, ինչին ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիշեցրել է 1915 թվականին հայերի կոտորածի և Թուրքիայում քրդերի սպանությունների մասին: «Էրդողա՛ն, դադարի՛ր ստել»,-  ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։

«168 Ժամի» հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց Իսրայելի վարչապետի հետ:

«Ներքին խնդիրները շեղելու համար է ասել, թե ոչ, բայց նա շատ ճիշտ է ասել, որովհետև Թուրքիան Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Եվ  Թուրքիան ոչ միայն չի ճանաչում դա, այլև կեղծում է պատմությունը: Ավելին, ճնշում է գործադրում Հայաստանի վրա` փակ պահելով հայ-թուրքական սահմանը: Թուրքիան ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում նաև Արցախի հարցում: Այսինքն` Թուրքիան հանդես է գալիս՝ որպես մի պետություն, որը իրավացի է համարում Օսմանյան  Կայսրության ցեղասպան քաղաքականությունը և շարունակում նմանատիպ գործողություններ մեր տարածաշրջանում ու մեր օրերում»,- մեզ հետ զրույցում նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Իսրայելի` հայկական հարցը հիշատակելու, ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու պատճառներին`  Սաֆրաստյանը նշեց, որ դրանք, ըստ էության, բխում են Թուրքիայի հետ լարված հարաբերություններից, ինչը նոր բան չէ:

«Տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության թեման քննարկվում է իսրայելական Կնեսետում, խորհրդարանի տարբեր հանձնաժողովներում, հանձնաժողովներում անգամ դրական որոշումներ են ընդունվում, սակայն այդ հարցը Կնեսետի կողմից այդպես էլ չի ընդունվել: Այսինքն` տեսնում ենք, որ Իսրայելը բացահայտորեն իր քաղաքականության մեջ օգտագործում է Հայոց ցեղասպանության խնդիրը` ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Սա իրողություն է»,- շեշտեց արևելագետը:

Հարցին` ի՞նչ ռիսկեր է պարունակում Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը, և արդյոք առանց դրա հնարավոր չէ՞ երկկողմ հարաբերություններում առկա ինչ-ինչ խնդիրներ լուծել, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ նման որոշում կայացնողները, թերևս, որոշակի գործոններ հաշվի առել են:

«Ես կարծում եմ, որ մերձավորարևելյան շատ երկրներ, արաբական երկրներ, Իրանը այս քայլը կդատապարտեն, բայց երևի իրենք ուրիշ հաշվարկներ ունեն, որ գնացել են այդ քայլին:

Ինչ վերաբերում է հարցին, թե դեսպանություն բացելով՝ ի՞նչ խնդիր ենք լուծելու, որն այսօր չի հաջողվում, ապա պետք է ասել, որ Իսրայելի հետ մենք ունենք դիվանագիտական հարաբերություններ. Իսրայելի դեսպանը նստում է Երուսաղեմում` իրենց ԱԳՆ-ում, մերն էլ, կարծեմ, Երևանում: Եվ ես կարծում եմ, որ կարելի էր և այդպես շարունակել մեր հարաբերությունները:  Իսրայելում դեսպանություն բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որ դրա վրա գումար ծախսվի, որ ինչ-որ բարդություններ ունենանք տարբեր երկրների հետ, բայց եթե ԱԳՆ-ն որոշել է, գուցե նրանք գիտեն բաներ, որ ես չեմ իմանում»,- ամփոփեց Սաֆրաստյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։