Բաժիններ՝

Մակրոնը Թրամփի հետ զրույցից հետո ևս մեկ հանդիպում է անցկացրել Ռուհանիի հետ. AFP

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած զրույցից հետո նոր հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Մակրոնի եւ Ռուհանիի հանդիպումը երկրորդն է դարձել վերջին 24 ժամվա ընթացքում: Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր ֆրանսիական պետության ղեկավարի ժամանակացույցով, որը փորձում է օժանդակել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջեւ:

Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռուհանիին ասել է, որ նա «բաց կթողնի հնարավորությունը», եթե ԱՄՆ-ը լքի՝ չզրուցելով Թրամփի հետ: Մակրոնի եւ Ռուհանիի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Թրամփը, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս