Պլասիդո Դոմինգոն հեռացել է Նյու Յորքի օպերայից՝ սեքս-սկանդալի պատճառով
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով վերջերս հայտնվել էր սեքս-սկանդալի մեջ, ավարտել է իր կարիերան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Ինքը երգիչը պատմել է, որ եկել է Մետրոպոլիտեն Օպերա 27 տարեկան հասակում և այնտեղ աշխատել է 51 տարի: Դոմինգոյի՝ հեռանալու որոշման կայացման վրա վարչակազմը ճնշում չի գործադրել, բայց այն եղել է համատեղ:
Դոմինգոն պնդում է, որ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում, բայց նա հեռանում է, որ «չշեղի գործընկերներին աշխատանքից»:
Առ այսօր Դոմինգոն կատարել է ավելի քան 140 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Նա 14 Գերմմի մրցանակ է ստացել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի կեսերին ինը կին մեղադրել են Պլասիդո Դոմինգոյին սեռական ոտնձգությունների մեջ: