Բաժիններ՝

Հոնկոնգում բողոքողները նետեր են արձակել ոստիկանների վրա

Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան բողոքողներն աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա եւ ծաղկամաններ նետել: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը: Ոստիկանները չեն տուժել եւ ի պատասխան կիրառել են արտասվաբեր գազ։

Ինտենսիվ բողոքները եւ ոստիկանության հետ բախումները Հոնկոնգում շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ: Ցուցարարները փորձում են քաղաքային տրանսպորտն արգելափակել աշխատանքային օրերին, դա նրանց նոր ռազմավարությունն է: ԶԼՄ-ներն այս օրերին սկսել են հաղորդել, որ բողոքողների շրջանում հայտնվում են մարդիկ, որոնք զինված են աղեղներով, նիզակներով եւ արբալետներով:

Նոյեմբերի 14-ին փակ են մանկապարտեզներն ու դպրոցները: Առավոտյան կրթության քաղաքային բյուրոն դպրոցների աշխատանքի ընդմիջումը երկարացրել է մինչեւ շաբաթվա վերջը: Համալսարանները պարապմունքները հետաձգել են մինչեւ հանգստյան օրեր կամ հայտարարել առցանց-դասընթացներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930