Բաժիններ՝

Չինական EHANG ընկերությունը կգործարկի աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի

Չինական EHANG ընկերությունը մտադիր է գործարկել աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի: Դա տեղի կունենա Գուանչժոուում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսում: Առաջին փուլում այս ստարտափի հաճախորդներ կդառնան զբոսաշրջային ընկերությունները, բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները:

Այս մասին տեղեկանում ենք building-tech.org կայքից:

Բացի EHANG AVV-ի 216 ուղևորային դրոններից, ընկերությունն առաջարկում է նաև բեռնատար կվադրոկոպտերներ: Հավանաբար դրանք հետագայում կօգտագործեն դեղերի տեղափոխման նպատակով: Ընկերությունն արդեն անօդաչու թռիչքներ իրականացնելու արտոնագիր ունի, իսկ դատելով հայտարարված տեմպերից՝ ունի նաև Գուանչժոուի իշխանությունների աջակցությունը:

Կարդացեք նաև

Bloomberg-ը պնդում է, որ EHANG-ը պատրաստվում է IPO-ին, որի շրջանակներում կվաճառվի ակցիաների 10-15 տոկոսը՝ շուրջ 200 միլիոն դոլար արժողությամբ: Միևնույն ժամանակ պաշտոնական արժեքային գնահատականը չի հրապարակվում:

VOLOCOPTER-ը Սինգապուրում կառուցել է աէրոտաքսիի տերմինալի առաջին նախատիպը

Ի հավելումն թռիչքները կառավարելու համակարգի մշակման, որը պատասխանատու է քաղաքների տանիքների վրայով տաքսիների օդային շարժի անվտանգության համար, EHANG-ը մտադիր է համագործակցել քաղաքի ադմինիստրացիայի հետ ենթակառուցվածքների ստեղծման հարցում, որն անհրաժեշտ է այդ ցանցը կառավարելու համար: Մասնավորապես, աստիճանաբար, փորձարկումներ իրականացնելուն զուգահեռ, քաղաքում կկառուցեն թռիչքուղիներ: Գուանչժոուն, ուր ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ, ամենաբուռն զարգացող չինական մեգապոլիսներից է: Այժմ այն ողջ հարավային Չինաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոնն է:

HYUNDAI-ն մշակում է ջրածնային վառելիքների տարրերի հիման վրա աշխատող աէրոտաքսի

Իշխանությունները հետաքրքրված են տրանսպորտային նոր տեսակի ստեղծմամբ, որը կօգնի թեթևացնել ցամաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, և ավելի շատ է հարմար մեգապոլիսների համար, քան տեղաշարժման ցանկացած այլ ավանդական տեսակ, ներառյալ՝ ինքնավար ավտոբուսներն ու տաքսին:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս