Բաժիններ՝

Հնդկաստանի մայրաքաղաքում դպրոցները փակվել են օդի աղտոտվածության պատճառով

Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով: Այդ մասին հայտնել է The Statesman թերթը:

«Դպրոցական ուսումնական հաստատությունները չեն աշխատի նաեւ նոյեմբերի 15-ին: Դպրոցականների ուսումն ընդհատելու որոշումը Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի կենտրոնական խորհրդի (CPCB) խնդրանքով ընդունվել է այն պատճառով, որ մթնոլոտի վիճակը մոտենում է կրիտիկական նշագծերի: Նա նաեւ բնակիչներին խորհուրդ   տվել խուսափել բաց օդում լինելուց եւ աշխատել տանը»,- գրել է հրատարակությունը:

Դա այս ամսին արդեն երկրորդ դեպքն է, երբ Դելիի կառավարությունը փակում է դպրոցներն այդ մարմնի հրամանով: Նոյեմբերի 1-ին CPCB-ն, որը նշանակվել է Հնդկաստանի Գերագույն դատարանի կողմից, արտակարգ դրություն էր հայտարարել օդի որակի վատթարանալու պատճառով, ինչից հետո դպրոցները փակ էին մինչեւ նոյեմբերի 5-ը:
CPCB-ի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին մթնոլորտի որակի ինդեքսը կազմել է 467 միավոր ըստ 500-բալանոց սանդղակի: Ըստ որում «լավ» է համարվում մինչեւ 50 միավոր մակարդակը: Բնապահպանական իրադրության վատթարացումը կապված է Նյու Դելիում քամու թուլացման եւ ջերմաստիճանի իջեցման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս