Դատարանը մերժել է իր հարկային հայտարարագրերը հայտնելու վճռի՝ Թրամփի գանգատարկումը
Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի դատարանը որոշել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն ունի լիազորություններ, որպեսզի Թրամփից պահանջի նրա վերջին մի քանի տարվա հարկային հայտարարագրերը: Նախագահը, որ դեմ է իր հարկային մասհանումների մասին տեղեկատվության հրապարակմանը, այդ վճռի գանգատարկում է տվել:
Ինչպես նշում է Bloomberg-ը, վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ստորադաս ատյանի վճռին, սակայն դա չի նշանակում, թե կոնգրեսականները կկարողանան անհապաղ ցանկալի տվյալներն ստանալու հնարավորություն ունենալ: Ինչպես հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավարի իրավաբաններից մեկը, Թրամփը մտադիր է այդ վճիռը գանգատարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարանում:
Դա արդեն վերջին ամսում Միացյալ Նահանգների նախագահի երկրորդ պարտությունն է ամերիկյան դատարաններում այն գործերով, որոնք վերաբերում են նրա հարկային հայտարարագրերի հրապարակմանը: Ավելի վեղ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը հավանություն է տվել ստորադաս ատյանի վճռին, որը մերժել էր Թրամփի փաստաբանների փորձն արգելելու Նյու Յորքի դատախազությանը ներկայացնելու նրա հարկային տեղեկատվությունը 2011 թվականից հետո ընկած ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: