Բաժիններ՝

Իսպանիայի ոստիկանությունը փնտրում է Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարին

Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք է հանձնեն ԱՄՆ-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններում:

«Այս պահին մենք տեղեկություններ չունենք նրա գտնվելու վայրի մասին»,- ճշտել են ոստիկանությունում: Ինչպես հայտնել է France-Presse (АFP) գործակալությունը, Իսպանիայի Ազգային դատական կոլեգիան թույլատրել է Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին: Սույն վճիռը հետեւել է դատախազության կողմից Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին մերժելու՝ դատարանի վճռի բողոքարկումից հետո, վճիռ, որը կայացվել էր այս տարվա սեպտեմբերին:

Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ դատական կոլեգիան մերժել է Կարվախալի արտահանձնումը, ինչի հետեւանքով որոշվել է նրան ազատ արձակել կալանքից: Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարն ԱՄՆ-ի պահանջով ապրիլին Իսպանիայում ձերբակալվել էր թմրավաճառության հետ կապված գործով: 2008 թվականին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն Ուգո Կարվախալին մտցրել է պատժամիջոցների ցուցակ՝ կոլումբիական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական խմբավորման թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆինանսավորման համար, խմբավորում, որին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը 2001 թվականին մտցրել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը:

Կարվախալը եղել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի (1954 – 2013) զինակիցը: Նա դատապարտել է Բոլիվարյան Հանրապետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավառումը եւ փետրվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս