ՉԺՀ-ն և ԱՄՆ-ն ակտիվ բանակցություններ են վարում բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման շուրջը

Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում: Նոյեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

«Բարձրացված սակագների չեղարկումը պետք է ամբողջությամբ արտացոլի Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական գործարքի առաջին փուլի կարեւորությունը,- ասել է նա:- Այժմ երկու կողմերն այդ հարցի խորացված քննարկում են վարում»:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Չինաստանը բազմիցս ընդգծել է, որ առեւտրական պատերազմն սկսվում է մաքսերի բարձրացումից»: Ըստ որում պատերազմը դադարեցնել, ինչպես ճշտել է Գաո Ֆենը, անհրաժեշտ է ավելի վաղ սահմանված սակագների չեղարկմամբ: «Դա համապատասխանում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ամբողջ աշխարհի շահերին»,- ընդգծել է նա:

Այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Պեկինը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել առեւտրի շուրջը վեճերի կարգավորման առաջին փուլի շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս