Բաժիններ՝

Բաղդադում բողոքների ընթացքում գրեթե 50 մարդ է տուժել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: Այդ մասին հայտնել է Al-Sumaria տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր:

Աղբյուրի տվյալներով՝ իրավակարգի ուժերն արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադի կենտրոնի ալ Հիլյանի հրապարակում: Նաեւ Իրաքի Մարդու իրավունքների հանձնաժողովի մի աղբյուր ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «այսօր (նոյեմբերի 14-ի – խմբ.) առավոտյան երկու ցուցարար է զոհվել Թահրիր հրապարակից (Բաղդադում – խմբ.) ոչ հեռու:

Ըստ որում նա հավելել է, որ նրանց մահվան պատճառներն այս պահին պարզված չեն: Թահրիր եւ ալ Հիլյանի հրապարակները գտնվում են միմյանցից ոչ հեռու:

Ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս