Բաժիններ՝

Քուվեյթի վարչապետը կառավարության պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել. Kuna

Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին: Այդ մասին հայտնել է Kuna գործակալությունը: Առկա տեղեկատվության համաձայն, կաբինետի ղեկավարի հետ միասին պաշտոնաթողության խնդրագրեր են ներկայացրել Էմիրության կառավարության բոլոր անդամները:

Ինչպես հայտարարել է Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, նախարարների գործող կաբինետի պաշտոնաթողությունը նպատակ ունի «նրա աշխատանքի վերակառուցումը»:
Իր կողմից երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մարզուկ ալ-Ղանիմը վստահություն է հայտնել, որ ներկայում «Քուվեյթի Էմիրը մտադրություն չունի արձակել երկրի օրենսդիր մարմինը՝ Քուվեյթի խորհրդարանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս