Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նշանակել է 20 նախարարներից 11-ին
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Այդ մասին հայտնել է Los Tiempos-ը: Հրատարակությունը նշում է, որ նոր կաբինետի կազմում տեղ են գտել երեք կանայք:
Նա արտաքին գործերի նախարար է նշանակել նախկին դիվանագետ Կարեն Լոնգարիկին, պաշտպանության նախարար՝ Ֆեռնանդո Լոպես Խուլիոյին, էկոնոմիկայի նախարար՝ Խոսե Լուիս Պարադային, ներքին գործերի նախարար՝ Արտուրո Մուրիլիոյին: Զինված ուժերի՝ պաշտոնը թողած գլխավոր հրամանատարի փոխարեն, որը Մորալեսից պահանջել էր հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, նշանակվել է Կառլոս Օրելյանե Սենտելյասուն: Բոլիվիայի կառավարությունում 20 նախարարական պաշտոններում ներկա դրությամբ նշանակվել են 11 նախարարներ:
Անիեսը հայտնել է, որ կառավարության նոր կազմն անցումային բնույթ է կրում: Բոլիվիայի նախագահ Մորալեսը, իսկ այնուհետեւ նաեւ երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը, իրենց հրաժարականների մասին հայտարարելէին նոյեմբերի 10-ին՝ բողոքներից եւ քաղաքական ճգնաժամից 19 օր անց, որոնք երկրում սկսվել էին հոկտեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց ժամանակ գրանցվել եւ հաստատվել են խարդախությունների փաստեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: