Բաժիններ՝

«Ես ու Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունենք: Բացի դրանից, նաև այն, որ մեզ երկուսիս կասկածում են, թե ռուսական գործակալներ ենք». Միլոշ Զեման

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են։

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինքն ինչպես է ընկալում ԱՄՆ-ի Կոնգրեսում որոշ ուժերի փորձերը պաշտոնազրկում հայտարարելու Թրամփին, Զեմանն ասել է, թե դրանում որոշ նմանություն է տեսել Միացյալ Նահանգների ղեկավարի եւ իր միջեւ:

«Հայտնի է, որ մի խումբ սենատորներ իմ դեմ սահմանադրական գանգատ են տվել, որն ուներ նույն նպատակը, ինչ որ Թրամփի դեպքում, այսինքն՝ պաշտոնազրկում: Երբ ես իմացա Թրամփի պաշտոնազրկման փորձի հետ կապված այժմյան իրադրության մասին, ժպտացի եւ ասացի ինձ. «Ես ու Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունենք: Բացի դրանից, նաեւ այն, որ մեզ երկուսիս կասկածում են, թե ռուսական գործակալներ ենք»,- պատմել է Չեխիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս