Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:
Եգիպտոսի խորհրդարանի արաբական հարցերով հանձնաժողովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել դիմել Միջազգային քրեական դատարան` Իրաքում ռազմական հանցագործությունների իրականացման համար պատասխանատվության կանչելու ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Ջորջ Բուշին և Թոնի Բլեերին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել և քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցրե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» բաժնետիրական ընկերության (ԲԸ) ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող:
Նրա կարծիքով՝ այդ հայտարարության ընդունման մեջ մեծ է ոչ թե Ղազախստանի, Բելառուսի կամ Ղըրղըզստանի, այլ Ռուսաստանի դերակատարությունը, քանի որ վերջինս հանդիսանում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական մասնակիցներից մեկը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել, սակայն նմանատիպ այլ դեպքեր դրան չեն հաջորդի, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ և ոչ մի այլ երրորդ երկիր չի կարող որոշել նրանց ապագան: Այս մասին ՆԱՏՕի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»:
Արեւմուտքը, որը սիրիական պատերազմում իր դերակատարությամբ բախման կետերի էր առաջնորդել Անկարային եւ Մոսկվային, այլ հարթության վրա նեղ անկյունների մատնելով երկու պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ընդգծած կլիներ այս ձեւով:
«Միասնական արժույթի ներդրման հարցը չի քննարկվում ԵԱՏՄ որևէ հարթակում, քանի որ ոչ ԵԱՏՄ մեծ համաձայնագրում, ոչ էլ այլ փաստաթղթերում չի խոսվում միասնական արժույթի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ռուսական զենքն ավելի արդյունավետ է դառնում, սակայն, միաժամանակ, այն բավական հասարակ է շահագործման և ոչ քմահաճ՝ սպասարկման հարցում, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:
Կրեմլում հաշվարկում են, որ առողջ բանականությունն ու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու ձգտումը կհաղթանակեն: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել ՌԴ-ում արտերկրից, առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրներից ժամանած զինվորականների ուսուցումը, հայտնում է RIA Novosti-ն:
Վարշավայում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Գագաթաժողովի բացումից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին ներկայացրել է հանդիպումների օրակարգը:
Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը մինչ հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի պաշտոնական մեկնարկը ստորագրել են «ԵՄ-ՆԱՏՕ ղեկավարների համատեղ հռչակագիրը»:
Եվրամիության և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի հարցով միասնական է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Սկսվել են Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները»,- գրել է Ցեգոլկոն:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Դալլասում ոստիկանների հետ հրաձգության հետևանքով սպանվել է հրաձգության մեջ կասկածվող չորրորդ անձը:
Ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը կամ վատացումը, դեսպանի խոսքով՝ Հայաստանի վրա դրական կամ բացասական ազդեցություն չի ունենա. «Գոնե սահմանի երկայնքով անվտանգության ապահովումն ավելի կուժեղանա, որովհետև, եթե Ռուսաստանը և Թուրքիան, բացի ամեն ինչից, պետք է ահաբեկչության դեմ պայքարեն, այդ դեպքում սահմանն այստեղ պետք է որ ավելի ապահով լինի: Ղարաբաղյան հարցում նույնպես առաջխաղացում չի լինի։ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն Ադրբեջանի հարցում, կմնա նույն բարեկամական հարաբերությունները, բայց կարող է Թուրքիան մի փոքր ավելի ճկուն լինել Ղարաբաղի հարցերի ուսումնասիրման ու հետագա զարգացման համար»:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Բաղդադի շիական դամբարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, վիրավորների թիվը մոտ 50 է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՆԱՏՕ-ն փոխում է Եվրոպայի նկատմամբ ռազմավարությունը ու ներկայում անցում է կատարում Ռուսաստանի զսպման քաղաքականության, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են ինքնաթիռներին թռչել Դալլասի վրայով հրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Մոսկվայի մետրոյում տեխնիկական անսարքությունների պատճառով կասեցվել է գնացքների երթևեկությունը «Կոտելնիկիիից» մինչև «Կուզմինկի» կայարան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝հղում կատարելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Արևմուտքին շարունակել պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացվել Մինսկի պայմանավորվածությունները:
Դալլասում 4 ոստիկան է սպանվել դիպուկահարի կողմից՝ որպես վրեժխնդրություն ոստիկանության կողմից նախօրեին 2 սևամորթ քաղաքացու սպանության, հայտնում է BBC-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամեր առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը ցանկացել է հատուկ նշանակության CC-ականների խումբ ուղարկել Վատիկանից Հռոմի պապ Պիոս XII-ին առևանգելու նպատակով, հայտնում է Daily Mail-ը:
Ռուսաստանը այս տարի կավարտի թվային հեռարձակման կապի ստեղծման աշխարհում ամենախոշոր ենթակառուցվածքային նախագիծը: