
Ալժիրի նախկին վարչապետը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում

Ալժիրի նախկին վարչապետ Աբդելմաջիդ Թաբունը հաղթանակ է տարել դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Թաբունը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 58 տոկոսը: Այսպիսով, քվեարկության երկրորդ փուլ չի պահանջվի:
«Ես շնորհավորում եմ թեկնածու Աբդելմաջիդ Թաբունին հաղթանակի առթիվ՝ սպասելով քվեարկության վերջնական արդյունքների հայտարարմանը»,-ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Շարֆին: Ալժիրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39 տոկոսից փոքր-ինչ ավելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: