Եվրամիությունը վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
«Կարելի է ասել, որ կա այդ հարցում որոշակի առաջընթաց, բայց դա բավարար չէ , որպեսզի կարողանանք հանել պատժամիջոցները: Հետևաբար, մենք միաձայն որոշեցինք երկարացնել դրանք»,- ասել է Մերկելը: