Բաժիններ՝

Իտալիայում մետեովտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել

Հորդառատ անձրեւներով, ուժգին պոռթկուն քամիներով եւ այս վայրերի համար արտասովոր ցրտերով անբարենպաստ եղանակ է հաստատվել Իտալիայի բազմաթիվ շրջաններում. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ՝ առաջիկա օրերին մետեովտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված Կամպանիայի, Տոսկանայի եւ Սարդինիայի մարզերում:

Դեկտեմբերի 13-ին Հռոմում եւ Նեապոլում փակ են դպրոցները եւ մանկական հաստատությունները, հասարակական զբոսայգիները եւ գերեզմանատները: Մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռադին սոցիալական ցանցերի միջոցով խնդրել է հայրենակիցներին՝ առավելագույնս սահմանափակել ուղեւորությունները քաղաքում եւ հնարավորինս օգտվել հասարակական տրանսպորտից:

«Մեր երեխաների ու բոլոր քաղաքացիների անվտանգությունը գերակայություն է մեզ համար»,-ընդգծել է նա: Քաղաքացիներին համանման կոչով դիմել է նաեւ Նեապոլի քաղաքագլուխ Լուիջի դե Մաջիստրիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031