Բաժիններ՝

Չերչիլի թոռը հայտարարել է, որ հանում է գլխարկը Ջոնսոնի առջև, որը թորիներին բերեց հաղթանակի

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ բրիտանացի հայտնի պահպանողական քաղաքական գործիչ Նիկոլաս Սոումսը, հայտարարել է, որ հանում է գլխարկը բրիտանական կառավարության ղեկավար Ջոնսոնի առջեւ: Դեկտեմբերի 13-ին «Սքայ նյուս» հեռուստաալիքի եթերում Սոումսն իր կուսակիցներին շնորհավորել է դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Դա ցնցող հաղթանակ է, որն զգալիորեն գերազանցում է ցանկացած արդյունք, որը ես նույնիսկ հեռավոր կերպով հնարավոր էի համարում: Կարծում եմ, որ դա վարչապետ Ջոնսոնի անձնական փառահեղ հաղթանակն է, եւ ես նրա առջեւ հանում եմ գլխարկս»,-ասել է Սոումսը, որը սեպտեմբերին, Ջոնսոնի որոշմամբ, վտարվել էր Պահպանողական կուսակցության շարքերից, բայց հետագայում հետ էր ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031