Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատը (ստորինէ դրել իր լիազորությունները՝ արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ երկրի վարչապետ Սինձո Աբեի որոշմանը համապատասխան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դեպի Ինդիանապոլիսի օդանավակայան տանող ճանապարհին, տուժած ոստիկանը հոսպիտալացվել է:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են Բաղդադի հետ բանակցություններ վարել այդ ինքնավար տարածաշրջանի օդանավակայաններ դիտորդների ուղարկման շուրջը:
ԵՄ-ն անտեսում է ճգնաժամը Իսպանիայի կենտրոնական կառավարության եւ Կատալոնիայի հարաբերություններում:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ էր, որը լուրջ հետեւանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով «Ասիական ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունում:
«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:
Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում: Նա հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորն ստորագրել է հրամանագիր, որն առաջին անգամ կանանց թույլ կտա վարորդական իրավունքներ ստանալ։
2 ժամ 11 րոպե. տիեզերական տարածությունում մնալու հենց այս ժամանակն են առաջարկում իրենց ապագա սպասարկյալներին Virgin Galactic-ը եւ Blue Origin-ը՝ Միացյալ Նահանգների առաջատար մասնավոր ընկերությունները, որոնք պլանավորում են առաջիկա տարիներին իրագործել տիեզերական զբոսաշրջության բնագավառի պլանները:
Մաշիդ Մազուջին ԱՄՆ-ի Շառլոթ քաղաքի օդանավակայանում բաց է թողել միջանկյալ չվերթը, բայց որոշել է զուր ժամանակ չկորցնել եւ ստիպել է պարել բոլոր նրանց, ովքեր նրան հանդիպում էին ճանապարհին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սեպտեմբերի 28-ին՝ Տալինում ԵՄ գագաթնաժողովից առաջ:
Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեﬕայի նախագահ է նշանակել ֆիզիկոս Ալեքսանդր Սերգեևին:
Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:
Միացյալ Թագավորությունը դատապարտել է վայրագություններն ու ջարդերը դեռեւս հարյուր տարի առաջ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկու տարվա ընթացքում Եվրամիության երկրներում եւս 50 հազար մարդու տեղաբաշխելու նոր սխեմա:
Լրագրողներից մեկը Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ներդրումները խթանելու ուղղությամբ:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները համապատասխան կերպով կհակազդեն Բաղդադի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է տարածաշրջանի նկատմամբ անկախության հանրաքվեից հետո:
Պուերտո Ռիկո կղզում մոլեգնած «Մարիա» փոթորիկը շարքից չի հանել, բայց վնասել է «Արեսիբո» աստղադիտակի 305-մետրանոց ռադիոափսեն, ինչն սպառնալիքի տակ է դրել դրա գոյությունը եւ հետագա աշխատանքը:
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել Քրիքուկի նահանգ իրաքյան զորքեր ուղարկելուն, որը գտնվում էքրդական զինված կազմավորման՝ «փեշմերգայի» հսկողության ներքո:
Պաղեստինը, ինչպես նաեւ Սողոմոնի կղզիները դարձել են Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) անդամներ:
Բրազիլիայի հարավային երեք նահանգներ պլանավորում են հոկտեմբերի 7-ին քաղաքացիների հետ խորհրդակցություն անցկացնել 2018 թվականին անկախության հանրաքվեի անցկացման հնարավորության շուրջ:
Իրաքի ավիացիոն իշխանությունները դադարեցնում են միջազգային բոլոր թռիչքները Իրաքյան Քրդստանի Էրբիլ եւ Սուլեյմանիա քաղաքների օդանավակայաններից՝ ինքնավար տարածաշրջանի անկախության հանրաքվեից հետո:
Ուկրաինայի զինվորական դատախազությունը Վիննիցայի մարզի Կալինովկա բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում հրդեհն ու պայթյունները որակել է որպես դիվերսիա:
«Թալիբան» շարժումն ստանձնել է Քաբուլի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը, նշելով, որ իր թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:
Իրաքյան Քրդստանի կողմից անկախ պետության ստեղծումը նոր ճգնաժամերի կբերի Մերձավոր Արեւելքում:
Բարաք Օբամայի ամենանշանակալից գործերից մեկը՝ Obamacare բժշկական ապահովագրության համակարգը, փոխելու երկրորդ փորձը անհաջողության է մատնվել՝ նոր օրենքի շուրջը բուն Հանրապետական կուսակցությունում առկա տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
«Մենք դատապարտել ենք այն ժամանակ այդ հանցագործությունը: Մենք շարունակում ենք այդ դատապարտումը: Եվ ահա ես կանգնած եմ ձեր խորհրդարանում և դատապարտում եմ այդ իրադարձությունները: Դա պատմական իրողություն է»,- ասաց բրիտանացի նախարարը` խուսափելով Ցեղասպանություն բառի կիրառումից:
«Դուք խոսում եք Պահպանողական կուսակցության անդամի հետ և մենք վերջին տարիներին «The Guardian»-ի կողմից պարբերաբար հարձակումների ենք ենթարկվել:
Քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիեում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը: