![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը պետք է հարկադրի Իրանին վերադառնալ միջուկային գործարքի կատարմանը. Բայդեն
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Bayden-1.jpg)
ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ): Այդ մասին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդների՝ հունվարի 14-ին այս տարի առաջին համազգային հեռուստաբանավեճերի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Դե Մոյնում (Այովայի նահանգ) Դրեյքի համալսարանից հեռարձակումը վարել է CNN հեռուստաընկերությունը։
«ԱՄՆ-ի ապագա նախագահը պարտավոր կլինի ձգտել ապահովելու դաշնակիցների աջակցությունը, վերականգնելու մեր դաշինքները եւ Իրանին հարկադրել վերադառնալու համաձայնագրի կատարմանը»,- հայտարարել է նա:
Բայդենի խոսքով՝ Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության հետեւանքով ԱՄՆ-ը «կորցրել է դիրքերը» Մերձավոր Արեւելքում եւ «զրկվել դաշնակիցների աջակցությունից», հաղորդել է ՏԱՍՍ-ը: