Հարվարդի համալսարանը, The Wall Street Journal թերթի եւ բրիտանական Times Higher Education թերթի վարկածով, գլխավորել է ԱՄՆ-ի լավագույն համալսարանների վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։
ԱՄՆ-ում կայացած աճուրդում 751,5 հազար դոլարով վաճառվել է Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506 թթ,) նամակի հազվագյուտ պատճենը, որն ուղեկցվում է լուսաբանող նկարներով:
ԱՄՆ Միչիգան նահանգի կողﬕց Արցախի անկախության ճանաչումը լուրջ ձեռքբերում է:
Հռոﬕ Ֆրանցիոսկոս պապի այցը Հայաստան հույժ կարևոր նշանակություն ունեցավ երկրի համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը:
«Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանակներում աճող մտահոգություններից մեկն այն է, որ Ռուսաստանին այլևս չի գոհացնում միայն քարոզչություն ու ապատեղեկատվություն տարածելը: Այդ պատճառով, Մոսկվան այլ միջոցներ է փորձում փնտրել արևմտյան երկրներ ներթափանցելու համար», – գտնում է ԱՁ-ի Ազգային անվտանգության թղթակից Ջեֆ Սելդինը:
Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտոնում կփոխարինի Իրինա Բոկովային, ով գլխավորել է կազմակերպությունը երկու քառամյա փուլերով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:
Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաև Անկարան և Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում և եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը և տարածաշրջանի անվտանգությունը։
Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն:
Amadeus Altea տիպի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրը, ծրագիր, որը նախատեսված է օդանավակայաններում գրանցման ընթացակարգի համար, մեծ հերթերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհի բազմաթիվ օդանավակայաններում:
Սեպտեմբերի 28-ին հազարավոր ուսանողներ են միացել Բարսելոնայում եւ Կատալոնիայի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքներին՝ հաջակցություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան բեկման չեն հասել Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հիմնախնդրի (Brexit) շուրջը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում:
Ֆրանսիան ռազմական սցենարը չի դիտարկում որպես Կորեական թերակղզու հակամարտության լուծման միջոց եւ հանդես է գալիս կարգավորման դիվանագիտական մեթոդների օգտին:
Իրաքի զբոսաշրջության վարչությունը հայտարարել է Իրաքյան Քրդստան բոլոր տուրիստական ուղեւորությունների դադարեցման մասին՝ տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։
Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների «զանգվածային մասնակցություն» է ակնկալում ինքնավարության անկախության հանրաքվեին՝ Իսպանիայի իշխանություններին կոչ անելով չխոչընդոտել դրա անցկացմանը։
Չինաստանի իշխանությունները կարգադրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր եւ իրավական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները:
«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան:
ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:
Մեքսիկայի հյուսիս – արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ամերիկյան ընտրություններում գրանցվել էր որպես կին:
Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները:
Սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետեւանքների վերացումը կպահանջի ավելի քան 37 մլրդ պեսո (ավելի քան 2 մլրդ դոլար):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: