Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի դեսպանը մեկնել է Իրանից. IRIB

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում է, մեկնել է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին հայտնել է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Մաքերը լքել է Թեհրանը: «Ասում են, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը մեկնել է Իրանից նախնական ծանուցումից հետո եւ կանոններին համապատասխան»,- նշվում է հեռուստառադիոկորպորացիայի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կառավարությունը քննարկում է միջազգային օրենքներին համապատասխան Մաքերի վտարման հնարավորությունը՝ Թեհրանում բողոքներին նրա մասնակցությունից հետո:

Tasnim իրանական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, բայց ավելի ուշ դիվանագետին ազատ են արձակել:է

Իրանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ դեսպանն իբր ներկա է գտնվել Թեհրանի շաբաթօրյա բողոքներին եւ «զբաղվել է կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաեւ ղեկավարել է առանձին արմատական գործողություններ»: Խոսքը վերաբերում է Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի մոտ հարյուրավոր ուսանողների ակցիային, որոնք շաբաթ օրը հավաքվել էին հարգելու ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս