Մելբուռնի օդանավակայանում շուրջ 50 չվերթ է չեղարկվել հրդեհներից առաջացած ծխամշուշի պատճառով
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանի աշխատանքը խախտվել է վատ տեսանելիության պատճառով, որի պատճառն անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշն է: Չեղարկվել է շուրջ 50 ներքին չվերթ, ինչի մասին հայտնել է Australian հրատարակությունը։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ մոտավորապես 50 չվերթ, ինչպես օդանավակայան ժամանող, այնպես էլ այնտեղից մեկնող, չեղարկվել է, եւս տասնյակ չվերթներ իրականացվում են ուշացումով: Չեղարկումների մեծ մասը վերաբերել է Մելբուռնի եւ Սիդնեյի միջեւ չվերթներին:
Օդանավակայանի աշխատանքի խախտման պատճառ են դարձել ծխի պատճառով վատացած տեսանելիությունը եւ փոթորկալի քամին, նշվում է օդային հանգրվանի Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: