Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազարական դոլար կհատկացնի Իրանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:

«Պետությունը համակողմանի, այդ թվում՝ իրավաբանական եւ ֆինանսական աջակցություն ցույց կտա Իրանում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զոհված քաղաքացիների ընտանիքներին կվճարի 200 հազարական գրիվնա օգնություն: Պահուստային հիմնադրամից միանվագ նյութական օգնությունը կտրամադրվի մինչեւ ընտանիքների կողմից բոլոր ապահովագրական վճարների ստացումը»,- գրել է նա Telegram-ալիքում:

Աղետի զոհերի հարազատներին ապահովագրական վճարումների վերաբերյալ Գոնչարուկը ճշտել է, որ «զոհված ուկրաինացու յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված են վճարումներ մոտավորապես 345 հազար դոլարի չափով»: Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինան «բոլոր դիվանագիտական ուղիների եւ իրավասության միջազգային մարմինների միջոցով» պնդում է փոխհատուցումները Իրանի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս