Բաժիններ՝

The Guardian-ին հայտնի է դարձել «Իսլամական պետության» նոր ղեկավարի անունը

«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը։Հետախուզական ծառայություններում հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում ԻՊ-ի նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:

Ամիր ալ Սալբին համարվում է ԻՊ-ի հիմնադիրներից մեկն ու նրա գաղափարախոսը: Ալ Բաղդադիի օրոք նա ղեկավարում էր եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ պատասխանատու էր ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների համար:

Նոր պարագլուխը քիչ թվով ոչ արաբներից մեկն է խմբավորման ղեկավարության մեջ: Ազգությամբ նա թուրքմեն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031