Բաժիններ՝

ՌԴ Տոմսկի մարզում հրդեհից Ուզբեկստանի տասը քաղաքացի է զոհվել

Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել է Ուզբեկստանի տասը քաղաքացի եւ Ռուսաստանի մեկ կին քաղաքացի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզի վարչակազմի ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Տոմսկի մարզի նահանգապետը ժամանել Է արտակարգ պատահարի վայր՝ Ասինոյի շրջան:

«Օպերատիվ աշխատողների տվյալներով՝ «Գրին Վուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձակալած փայտասղոցման ձեռնարկության տարածքում փայտե շինությունը նախատեսված չի եղել մարդկանց բնակության համար: Նախնական տվյալներով՝ 11 զոհվածներից տասն Ուզբեկստանի քաղաքացիներ են, որոնք ունեցել են Ռուսաստանում աշխատելու արտոնագրեր, եւ ՌԴ-ի մեկ կին քաղաքացի»,- ասել է տարածաշրջանի իշխանությունների ներկայացուցիչը:

Հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միակցումը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Նա ճշտել է, որ բռնկվել կարող էր ջեռուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս