Boeing-ն այս շաբաթ կանցկացնի 777X նոր ինքնաթիռի առաջին թռիչքը. Reuters
Boeing ընկերությունը պլանավորում է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր։
Boeing-ի սպասարկյալներից մեկի ծանոթ զրուցակիցը հայտարարել է, որ թռիչքը տեղի կունենա հունվարի 23-ին կամ 24-ին ընկերության՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու գտնվող բազայում: Երկրորդ աղբյուրը չի ճշտել փորձարկման ամսաթիվը, սակայն հաստատել է, որ այն տեղի կունենա այս շաբաթ: Boeing-ն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները: Հուլիսին Boeing-ը որոշում էր ընդունել 777X հանրանավի առաջին թռիչքը 2020 թվականի սկիզբ տեղափոխել շարժիչի մշակման հետ կապված խնդիրների կապակցությամբ:
Սկզբնապես այն պլանավորվում էր 2019 թվականի աշնանը, իսկ առաջին մատակարարումները պատվիրատուներին սպասվում էին 2020 թվականին: Մարտին CNN հեռուստաալիքը հայտնել է Boeing-777X նորագույն լայնաֆյուզելյաժային հանրանավի՝ աշխարհում ամենաերկար մարդատար ինքնաթիռի առաջին շնորհանդեսի մասին: Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, նոր մոդելը նաեւ պետք է դառնա աշխարհում ամենախոշոր մարդատար օդանավը՝ երկու շարժիչով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: