Բաժիններ՝

Ալյասկայում Շիշալդինա հրաբուխն ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել

Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է Ալյասկայի հրաբխային դիտարանը։ Ըստ այդ տվյալների՝ ժայթքումն սկսվել է դեռ հունվարի 17-ին եւ վերկսվել հանգստյան օրերին:

«Մոխրի արտանետումը շարունակվում է, մոխրասյունը հասել է 30 հազար ֆուտ (մոտավորապես 9,1 կմ) բարձրության»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Ավիացիայի համար սահմանվել է վտանգի կարմիր մակարդակ: Շիշալդինա հրաբուխն ամենաբարձրն է Ալեուտյան կղզիներում: Այդ գտնվում է Ունիմակ կղզու կենտրոնական մասում: Բարձրությունը կազմում է 2857 մետր, իսկ տարիքը՝ շուրջ 10 հազար տարի: Լանջերը ծածկված են ձյան ու սառույցի բազմամյա շերտով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս