Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվել է արտասահմանում ներդրումներ անել ածխային էնեգետիկայում

Մեծ Բրիտանիան հրաժարվել է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային էներգետիկայում: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովում։

«Մենք բոլորս շնչում ենք նույն օդը, ապրում ենք նույն երկնքի տակ, եւ մենք բոլորս տուժում ենք, երբ ածխածնի արտանետումներն ավելանում են, իսկ մոլորակի կլիման ավելի է տաքանում: Այսօրվանից Մեծ Բրիտանիայի կառավարությունն այլեւս արտասահմանում միջոցների ներդրում չի անի էներգետիկական ածխի արդյունահանման կամ ածխային էլեկտրակայանների բնագավառում»,- ասել է Ջոնսոնը:

Նա ընդգծել է, որ տակավին տասը տարի առաջ Մեծ Բրիտանիան ածխածին պարունակող արտանետումների ծավալներով առաջ էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, սակայն այդ ժամանակներից ի վեր իրադրությունը կտրուկ փոխվել է: Ածխով աշխատող էլեկտրակայաններն այժմ ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի կարիքների սոսկ 5 տոկոսը՝ դեռ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս