![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հվանդների թիվը հասել է 217-ի
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1001957.jpg)
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվն աճել է մինչեւ 217: Հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ ընդամենը հայտնաբերվել է 224 մարդ թոքաբորբի կասկածանքով, նրանցից 217-ը եղել են կորոնավիրուսով ախտահարվածներ:
Ուհան քաղաքում, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, վարակվածների թիվը կազմում է 198, նրանցից երեքը մահացել են: Հինգ մարդ հիվանդացել է Պեկինում, եւս 14-ը՝ երկրի հարավի Գուանդունի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: