Բաժիններ՝

«Ուղիղ երեք տարի առաջ էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու առաջին երեք տարվա ընթացքում երկրում իրադրությունն զգալիորեն բարելավվել է։

«Ուղիղ երեք տարի առաջ էր՝ 2017 թվականի հունվարի 20-ին. ես երդում տվեցի»,- գրել է Թրամփն իր թվիթերում: Նա ընդգծել է, որ վերջին երեք տարում «աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակը հասել է ամենացածր նշագծին երկրի ամբողջ պատմության ընթացքում», ինչպես նաեւ նշել է գործազրկության մակարդակի նվազումը եւ հաջողությունները ԱՄՆ-ում աղքատության դեմ մղվող պայքարում:

ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները պլանավորված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Թրամփը մտադիր է փորձել հասնելու վերընտրման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031